Ամերիկացիներն Աֆղանստանը հասցրել են կործանման
Աֆղանստանի հարցերով ԻԻՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է. «Ամերիկացիները 20 տարի օկուպացրել են Աֆղանստանը, ոչնչացրել երկրի ենթակառուցվածքները և սպանել աֆղանցիներին»:
Հասան Քազեմի Ղոմին Իրանի հեռուստատեսության հատուկ լրատվական հաղորդման ժամանակ ասել է. «Ամերիկացիներն Աֆղանստանում ոչ միայն չեն պայքարել ահաբեկչության դեմ, այլև հենց իրենք են տարածել ահաբեկչությունը»:
Անդրադառնալով աֆղանցիների համար ամերիկացիների 20-ամյա ներկայության հետևանքներին, Ղոմին հավելել է. «Աֆղանստանիւց ամերիկացիների հեռանալուց անցել է մեկ տարի և դա նշանակում է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները, տարբեր կազմակերպությունների ստվերի տակ շարունակում են իրենց ապակառուցողական գործողություններն այդ երկրում»:
Քազեմի Ղոմին նշել է. «Ամերիկյան օկուպացիայի ամենաբացասական երևույթներից մեկը թմրաբիզնեսի զարգացումն էր»:
Նա հավելել է, որ ամերիկացիներն այսօր ԻԼԻՊ-ի ամենամեծ աջակիցներն են: