Ամերիկացիներն Աֆղանստանը հասցրել են կործանման
https://parstoday.ir/hy/news/iran-i179506-Ամերիկացիներն_Աֆղանստանը_հասցրել_են_կործանման
Աֆղանստանի հարցերով ԻԻՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է. «Ամերիկացիները 20 տարի օկուպացրել են Աֆղանստանը, ոչնչացրել երկրի ենթակառուցվածքները և սպանել աֆղանցիներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2022 08:14 Asia/Tehran
  • Ամերիկացիներն Աֆղանստանը հասցրել են կործանման

Աֆղանստանի հարցերով ԻԻՀ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է. «Ամերիկացիները 20 տարի օկուպացրել են Աֆղանստանը, ոչնչացրել երկրի ենթակառուցվածքները և սպանել աֆղանցիներին»:

Հասան Քազեմի Ղոմին Իրանի հեռուստատեսության հատուկ լրատվական հաղորդման ժամանակ ասել է. «Ամերիկացիներն Աֆղանստանում ոչ միայն չեն պայքարել ահաբեկչության դեմ, այլև հենց իրենք են տարածել ահաբեկչությունը»:

Անդրադառնալով աֆղանցիների համար ամերիկացիների 20-ամյա ներկայության հետևանքներին, Ղոմին հավելել է. «Աֆղանստանիւց ամերիկացիների հեռանալուց անցել է մեկ տարի և դա նշանակում է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները, տարբեր կազմակերպությունների ստվերի տակ շարունակում են իրենց ապակառուցողական գործողություններն այդ երկրում»:

Քազեմի Ղոմին նշել է. «Ամերիկյան օկուպացիայի ամենաբացասական երևույթներից մեկը թմրաբիզնեսի զարգացումն էր»:

Նա հավելել է, որ ամերիկացիներն այսօր ԻԼԻՊ-ի ամենամեծ աջակիցներն են: