Իրանի խորհրդարանի նախագահ. ՀԳՀԾ-ի հարցում առավելատենչություն թույլ չենք տա
(last modified Fri, 19 Aug 2022 04:05:02 GMT )
Օգոստոս 19, 2022 08:35 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահ. ՀԳՀԾ-ի հարցում առավելատենչություն թույլ չենք տա

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հայտարարել է. «Եթե ՀԳՀԾ-ի մյուս կողմերը չիրագործեն այն, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հաստատված համաձայնագիրը, մենք նրանց թույլ չենք տա այդ շրջանակից դուրս պահանջներ ներկայացնել»:

«Ռամադան» գործողության նահատակների հիշատակին նվիրված միջացառման ընթացքում, Մուհամմադ Բաղեր Քալիբաֆն ասել է. «ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չկատարեց ՀԳՀԾ-ով այդ երկրի ստանձնած պարտավորությունները և չնայած համաձայնությունը հաստատված էր  ՄԱԿ-ի կողմից, խախտեց այն և ավելացրեց հակաիրանական պատժամիջոցները»:

Ղալիբաֆը նշել է. «Տնտեսական պատերազմի պայմաններում ընդունված ամենակարևոր օրենքը պատժամիջոցների վերացման մասին օրենքն էր և դրա իրագործումը, քանի որ մենք համոզված ենք, որ այս դաժան պատերազմն ավարտ է ունենալու»:  

Նրա ոխսքով.է. «Եթե ՀԳՀԾ-ի մյուս կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները, Իրանը նույնպես որևէ պատճառ չի ունենա իր միջուկային պարտավորություններին հավատարիմ մնալու համար: Իսկ եթե մյուս կողմերը հավատարիմ մնան իրենց պարտավորություններին, Իրանի միջուիկային գործունեությունը կիրականացվի երաշխիքային պայմանագրի շրջանակոմ»: