Այսօր Իրանում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված հեղաշրջման տարելիցն է
https://parstoday.ir/hy/news/iran-i179802-Այսօր_Իրանում_ԱՄՆ_ի_կողմից_կազմակերպված_հեղաշրջման_տարելիցն_է
Օգոստոսի 19-ը 1953 թվականին Իրանի կառավարության դեմ իրականացված ամերիկյան հեղաշրջման տարելիցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2022 04:11 Asia/Tehran
  • Այսօր Իրանում ԱՄՆ-ի կողմից կազմակերպված հեղաշրջման տարելիցն է

Օգոստոսի 19-ը 1953 թվականին Իրանի կառավարության դեմ իրականացված ամերիկյան հեղաշրջման տարելիցն է:

1953թ. թվականի օգոստոսի 19-ին շահի  բռնապետական ​​վարչակարգի մի խումբ զինվորներ, ԱՄՆ-ի և Բրիտանիայի համագործակցությամբ, տապալեցին Մուհամմադ Մոսադեղի կառավարությունը և  կրկին իշխանության բերեցին Մուհամմադ Ռեզա Փահլավիին:

1953 թվականի օգոստոսին իրականացված ամերիկա-բրիտանական պետական ​​հեղաշրջումը, որի հետևանքով տապալվեց Մոսադեղի  գլխավորած՝ Իրանի   օրինական կառավարությունը, հեղափոխության հաղթանակից առաջ երկրի քաղաքական պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկն էր: 

Հեղաշրջումը, որն իրականում Իրանում նավթարդյունաբերության ազգայնացման շարժման հաղթանակի դեմ ուղղված ամերիկյան և բրիտանական սադրանքների մաս էր կազմում, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Արդարադատության միջազգային դատարանը բրիտանա-իրանական նավթային պայմանագրերի քննարկման ժամանակ վճիռ կայացրեց հօգուտ Իրանի: