Իրանի պաշտպանական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 125 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i179866-Իրանի_պաշտպանական_ոլորտի_արտադրանքի_ծավալն_աճել_է_125_տոկոսով
ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարն ասել է. «Անցած տարի Իրանի պաշտպանական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 125 տոկոսով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2022 14:33 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է   125 տոկոսով

ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարն ասել է. «Անցած տարի Իրանի պաշտպանական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է 125 տոկոսով»:

Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ ունեցած ելույթում, հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը նոր ծրագիր է մշակել՝ Աստծու հանդեպ հավատով և ինքնաբավության միջոցով կանխարգելիչ պաշտպանական ուժի ամրապնդման համար: Նա նշել է. «Այսօր մենք դարձել ենք բռնատիրության դեմ պայքարի ու դիմադրության մոդել: Մենք հօգուտ մեզ ենք փոխել  ուժերի հավասարումը տարածաշրջանում և արագացրել  բռնատեր համակարգի ու Սիոնիստական ​​ռեժիմի անկման ընթացքը»:

Անդրադառնալով արդյունաբերական և պաշտպանական ոլորտներում Իրանի արագ առաջընթացի կապակցությամբ թշնամիների զարմանքին և մտահոգությանը, Աշտիանին հավելել է. «Այսօր մենք պատժամիջոցները վերածել ենք հնարավորության և արտասահմանից  կախվածությունը նվազեցնելուց և ներքին արդյունաբերության բոլոր կարիքները բավարարելուց  բացի,  դուրս ենք գալիս ծրագրի սահմաններից, ավելացնելով արտահանման ծավալները»:

Անդրադառնալով տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման և ռազմավարական որոշումների կայացման գործում Իրանի արդյունավետ դերին, գեներալ Աշտիանին խոսել է նաև շուրջ 3500 ընկերությունների հետ համագործակցության մասին, որի արդյունքում ավելացել է հեղուկ վառելիքի բալիստիկ հրթիռների, արագընթաց նավերի, ռազմածովային բոլոր տեսակի զենքերի արտադրությունը, այդ թվում՝ հրթիռային համակարգեր, ականանետներ, շահագործվել է «Սիմորղ» քաղաքացիական ինքնաթիռը, ինչպես նաև կատարելագործվել են էլեկտրոնային հնարավորությունները: