Իրանը պատրաստակամություն ունի ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել ՇՀԿ-ի հետ
Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում Շանհայի կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցելու ԻԻՀ պատրաստակամության մասին:
Ուրբաթ օրն Ուզբեկստանում անցկացված ՇՀԿ ՆԳ նախարարների չորրորդ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանը միջազգային ահաբեկչության զոհ է, Ահմեդ Վահիդին ընդգծել է, որ ԻԻՀ պատրաստ է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ
Նշելով, որ Իրանն ապաստան է տվել ավելի քան չորսուկես միլիոն աֆղանցի ներգաղթյալների, Վահիդին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է այս ոլորտում իր փորձը փոխանցել այլ երկրներին՝ Աֆղանստանի հետ կապված խնդիրները լուծելու համար»։
Նրա խոսքով. «Իրանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած ձև»։
Հանդիպման ավարտին, Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական անդամները ստորագրել են եզրափակիչ հաղորդագրություն:
Շանհայի կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կկայանա մյուս ամիս՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։