Մոսկվայի ցուցահանդեսին իրանական ավտոմոբիլային ընկերությունների օրակարգում է մեքենաների և պահեստամասերի արտահանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i179988-Մոսկվայի_ցուցահանդեսին_իրանական_ավտոմոբիլային_ընկերությունների_օրակարգում_է_մեքենաների_և_պահեստամասերի_արտահանումը
Մոսկվայի ավտոմոբիլների և պահեստամասերի միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաև իրանական ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր արտադրող ընկերություններ, որոնք կենտրոնացած են ավտոմեքենաների արտահանման և համատեղ արտադրության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2022 07:19 Asia/Tehran
  • Մոսկվայի ցուցահանդեսին իրանական ավտոմոբիլային ընկերությունների օրակարգում է մեքենաների և պահեստամասերի արտահանումը

Մոսկվայի ավտոմոբիլների և պահեստամասերի միջազգային ցուցահանդեսին մասնակցում են նաև իրանական ավտոմեքենաներ և ավտոպահեստամասեր արտադրող ընկերություններ, որոնք կենտրոնացած են ավտոմեքենաների արտահանման և համատեղ արտադրության վրա:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ավտոմեքենաների արտահանման և համատեղ արտադրության ոլորտում աշխատող ավտոմոբիլային մի քանի ընկերություններ և պահեստամասեր արտադրող շուրջ 50 իրանական ընկերություններ ակտիվորեն ներկա կլինեն Մոսկվայի միջազգային ցուցահանդեսին:

Ջալալին նշել է, որ Իրանը միակ երկիրն է, որը Մոսկվայում անցկացվող ցուցահանդեսում ունի ամենամեծ թվով կենտրոնացված տաղավարները՝ 1700 քմ տարածք ունեցող սրահում զբաղեցնելով ավելի քան 900 քառակուսի մետր տարածք:

Մոսկվայի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում (Expo Center) 18 երկրներից մոտ 600 ընկերությունների ներկայությամբ, 30,000 մետր ցուցահանդեսային տարածքում, օգոստոսի 22-25-ը ընթանում է Մոսկվա 2022  Ռուսաստանի ավտոմոբիլային և պահեստամասերի 26-րդ  միջազգային ցուցահանդեսը: