30 երկրներ Թեհրանի տիկնիկային թատրոնի փառատոնին մասնակցելու դիմում են ներկայացրել
Օգոստոս 21, 2022 08:26 Asia/Tehran
30 երկրներ դիմել են Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի փառատոնին մասնակցելու համար:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թեհրան-Մուբարաք տիկնիկային թատրոնի 19-րդ միջազգային փառատոնի գործադիր շտաբը հայտարարել է, որ Unima կայքում փառատոնի մասին հրապարակումից հետո, փառատոնի շտաբին են փոխանցվել ավելի քան 130 ներկայացումներ 30 երկրների 100 միջազգային տիկնիկային թատերախմբերից:
Այս շտաբը ուսումնասիրում է աշխատանքները և խորհրդակցում դիմորդ խմբերի հետ՝ ընտրելու լավագույն ներկայացումները, որոնք կմասնակցեն փառատոնին:
Թեհրան-Մուբարաք տիկնիկային ներկայացումների 19-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 22-ը։
Պիտակ