Ռայիսի. Որևէ հանդիպման կամ բանակցության ժամանակ Իրանի ժողովրդի իրավունքները չեն անտեսվելու
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Որևէ հանդիպման կամ բանակցության ժամանակ Իրանի ժողովրդի իրավունքները չեն անտեսվելու: Կառավարությունը շարունակելու է ջանքերն ուղղված երկրի վիճակի բարելավմանը և խնդիրների լուծմանը»:
Կիրակի օրը, Մզկիթի համաշխարհային օրվա 17-րդ գագաթնաժողովում Ռայիսին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին և սպառնալիքներին, կառավարությունը շարունակելու իր աշխատանքը, հավելելով. «Որևէ հանդիպման կամ բանակցության ժամանակ Իրանի ժողովրդի իարվունքները չեն անտեսվելու: Կառավարությունը շարունակելու է ջանքերն՝ ուղղված երկրի վիճակի բարելավմանը և խնդիրների լուծմանը»:
Նախագահն անդրադարձել է նաև վերջին մեկ տարում կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում կառավարության իրականացրած գործողություններին, հարևանության քաղաքականությանը, արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության ստեղծմանը, արտաքին առևտրի ավելացմանը, հիմնական ապրանքների ռազմավարական պաշարների բարելավմանը և միևնույն ժամանակ ինքնաբավության և հիմնական ապրանքների մուտքի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, հավելելով. «Մեր երկրի իշխանությունը հենված է ժողովրդի վրա: Եվ ժողովրդական իշխանության ջանքերն ուղղված են ազգի շահերի ապահովմանը»: