Աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայում Իրանի թիմը զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը
https://parstoday.ir/hy/news/iran-i180046-Աստղագիտության_և_աստղաֆիզիկայի_օլիմպիադայում_Իրանի_թիմը_զբաղեցրել_է_աշխարհում_առաջին_տեղը
Իրանի դպրոցականների թիմը 9 ոսկե և մեկ արծաթե մեդալով նվաճել է աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայի առաջին տեղը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2022 04:27 Asia/Tehran
  • Աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայում Իրանի թիմը զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը

Իրանի դպրոցականների թիմը 9 ոսկե և մեկ արծաթե մեդալով նվաճել է աստղագիտության և աստղաֆիզիկայի օլիմպիադայի առաջին տեղը:

Վրաստանում 2022 թվականին անցկացված աստղագիտության և աստղաֆիզիկայի 15-րդ համաշխարհային օլիմպիադայում իրանցի դպրոցականները զբաղեցրել են աշխարհում առաջին տեղը՝ նվաճելով 9 ոսկե և մեկ արծաթե մեդալ։

Մեհդի Խաքյան Ղոմիի, Հոսեյն Հաղիի, Ամիր Հոսեյն Ամիրիի, Հոդիփուր Ղոլամիի գլխավորած թիմը օպլիմպիադային մասնակցել է երկու խմբով:  Հիմնական խումբը 5 ոսկե մեդալով զբաղեցրել է  աշխարհում առաջին, իսկ երկրորդ խումբը՝ 4 ոսկե և մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղը:

Մրցույթին մասնակցել են 45 երկրների 250 դպրոցականներ։ 2021 թվականին Կոլումբիայում անցկացված մրցույթում Իրանի հավաքականը նվաճել էր 2 ոսկի, 5 արծաթ, 2 բրոնզ և 1 պատվավոր դիպլոմ։