Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են արդյունաբերության ոլորտում համագործակցությունը
Իրանի արդյունաբերության, հանքերկ և առևտրի նախարարն ասել է. «Փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ, կընդլայնվի նավաշինության, ավիացիայի և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը»։
Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը երկուշաբթի առավոտյան ժամանել է Մոսկվա: Վնուկովո օդանավակայանում նրան դիմավորել է դաշնությունում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին: Լրագորղների հետ ճեպազրույցում Ամիը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման և խորացման համար առկա է համապատասխան ենթահող:
Անդրադառնալով Ռուսաստան գազային տուրբինների և տեխնոլոգիական արտադրանքի արտահանմանը, Ֆաթեմի Ամինն ասել է. «Այս ուղևորության ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, որոնցից գլխավորը նավաշինության, ավիացիայի և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում համագործակցության մեկնարկն է»:
Նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանի ավտոմոբիլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին իրանական 50 ընկերությունների ներկայությունը, հավելելով. «Այս ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող իրանական և ռուսական ընկերությունները կհամագործակցեն»: