Առևտրի բարգավաճում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ
Իրանի մաքսատան պետը հայտարարել է, որ ԻԻՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ մաքսային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը նպաստելու է առևտրի զարգացմանը:
Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն՝ Ալիռեզա Մողադասին երկուշաբթի օրը, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի և Ադրբեջանի մաքսակետերի միջև տարանցումը հեշտացնելու նպատակով փոխըմբռնման եռակողմ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է.«Հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի հետ մաքսային ձևակերպումների արագացման և առևտուրը խթանելու բազմաթիվ քայլերից հետո, այս հանդիպումը մեզ ավելի է մոտեցնում մեր նպատակներին»։
Նա նշել է, որ Ադրբեջանը ցամաքային սահման է Իրանի և Ռուսաստանի միջև, և բեռնատարներով տարանցվելով, ապրանքներն ավելի արագ կհասնեն իրենց նպատակակետին:
Իրանի մաքսային ծառայության ղեկավարի խոսքով, տարանցման ընթացակարգով դյուրությունների տրամադրումը կհանգեցնի արտաքին առևտրի բարգավաճմանը և աճին, ինչին հնարավոր է հասնել համաձայնությամբ և այս փաստաթուղթը ստորագրելով, ինչպես նաև հաջորդ ամսվա ընթացքում այն իրագործեելով։
Այս արարողության ժամանակ Ռուսաստանի մաքսատան պետ Վլադիմիր Բուլադինը հայտարարել է, որ հուշագրի հիմնական նպատակը երեք երկրների միջև համագործակցությունն ու առևտրի ավելացումն է, և նշել, որ այս փաստաթղթի ստորագրմամբ երեք երկրների միջև ապրանքների փոխանակում է իրականացվում և ապրանքների տարանցումը դեպի նպատակակետ ավելի մեծ արագությամբ և մաքսային ընթացակարգերըառանց սխալների կիրագործվեն։
Ադրբեջանի մաքսային ծառայության պետ Շահին Բաղիրովը, հայտարարելով առևտրային փոխանակումները զարգացնելու և դյուրացնելու պատրաստակամության մասին, նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է մեծացնել մաքսային գործերի արագությունը, և սա մեծ հնարավորություն է երեք երկրների միջև մեծացնելու առևտրափոխանակումը: