Ռայիսի. Իրանի ՊՆ մասնագետներին մեկ քայլ է մնացել մարդատար ինքնաթիռի կառուցման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i180104-Ռայիսի._Իրանի_ՊՆ_մասնագետներին_մեկ_քայլ_է_մնացել_մարդատար_ինքնաթիռի_կառուցման_համար
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ աշխարհի ռազմական պաշտոնյաներն ընդունում են Իրանի պաշտպանական արդյունաբերության զարգացումը, հավելելով, որ ՊՆ մասնագետներին մեկ քայլ է մնացել մարդատար ինքնաթիռի կառուցման համար
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2022 14:48 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանի ՊՆ մասնագետներին մեկ քայլ է մնացել մարդատար ինքնաթիռի կառուցման համար

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ աշխարհի ռազմական պաշտոնյաներն ընդունում են Իրանի պաշտպանական արդյունաբերության զարգացումը, հավելելով, որ ՊՆ մասնագետներին մեկ քայլ է մնացել մարդատար ինքնաթիռի կառուցման համար

Երկուշաբթի առավոտյան պաշտպանության նախարարության և զինված ուժերի աջակցության նախարարի, ղեկավարների և աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին  ասել է.«Պաշտպանական արդյունաբերության մեջ գիտնականների և մասնագետների արժեքավոր ձեռքբերումները ոչ միայն Իրանի, այլև իսլամական աշխարհի և Իրանի Իսլամական հեղափոխության հետևորդների համար հուսալի, իսկ թշնամիների համար հուսահատեցնող են»:

Նա հավելել է. «Չնայած մեր պաշտպանական արդյունաբերության դեմ ուղղված թշնամիների սպառնալիքներին, ճնշումներին և պատժամիջոցներին, այս ոլորտում ավելի շատ առաջընթացներ են գրանցվել, քան մյուս ոլորտներում: Պատճառը շատ բարձր մոտիվացիան է, որն առկա է պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ հանուն երկրի ինքնաբավության և անկախության, և այդ առաջընթացի արդյունքում ապահովվել է երկրի հզորությունը»։

Նշելով, որ արդյունավետությունը, բարձր ճշգրտությունը և խելամտությունը Իրանի պաշտպանական արդյունաբերության մեջ արտադրվող արտադրանքի երեք  շատ կարևոր հատկանիշներն են, Ռայիսին ասել է.«Այսօր Իսլամական Հանրապետությունն ուժեղ է, քան երբևէ, իսկ մեր թշնամիներն ավելի թույլ են, քան երբևէ»: