Բաթումը եւ իրանական Ռեշտ քաղաքը կապում են ուղիղ ավիաչվերթները
Pars Air իրանական ավիաընկերությունը օգոստոսի 28-ից կսկսի կանոնավոր չարտերային չվերթներ կատարել Բաթում եւ Ռեշտ քաղաքների միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Avianews հրատարակությունը:
Բաթումի միջազգային օդանավակայանը հունվար-հուլիս ամիսներին սպասարկել Է 313 հազար 36 ուղեւորների, ինչը 35,37 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:
Ամառային տարեշրջանում Բաթումի միջազգային օդանավակայանում չվերթներ Է կատարում 21 ավիաընկերություն՝ 17 ուղղություններով: «Ենթադրվում Է, որ տոմսերը վաճառվելու են հիբրիդային ձեւով՝ տուրիստական գործակալությունների եւ հենց ավիաընկերության միջոցով»,- հաղորդել Է Avianews-ը՝ վկայակոչելով TAV Georgia ընկերությանը: Չվերթները կատարվելու են կիրակի օրերին՝ շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ: Աջարիա են թռչելու CRJ 200 տեսակի ինքնաթիռները՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը:
Pars Air-ը մասնավոր ավիաընկերություն Է. այն Իրանում առաջին ընդհանուր տարածաշրջանային ավիաընկերությունն Է: