Զանջան նահանգի առևտրատնտեսական պատվիրակությունը կմեկնի Հայաստան
Օգոստոս 23, 2022 13:46 Asia/Tehran
Զանջան նահանգի Առևտրի պալատի աջակցությամբ, Հայաստան է մեկնել պատվիրակություն՝ առեւտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակով։
Պատվիրակությունը եռօրյա այցով կլինի Հայաստանում:
Այցի ծրագրերից են՝ հանդիպում ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, այցելություն մի քանի գործարաններ, հանդիպում տնտեսության և առևտր ոլորտի գործարարների հետ, հատկապես՝ հանքարդյունաբերության, տեքստիլի, գունավոր մետաղների, տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի, դեղաբույսերի, սննդամթերքի և ճանապարհաշինական մեքենաների ոլորտներից:
Պիտակ