Կանցկացվի Իրանի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժություն
Չորեքշաբթի օրվանից, չորս բանակային ուժերի ներկայությամբ կանցկացվեն Իրանի բանակի 1401թ ԱԹՍ-ների զորավարժությունները: Այս մասին տեղեկացրել է ԻԻՀ-ի բանակի համակարգողի տեղակալը:
Անդրադառնալով Իրանում բանակի 1401թ. ԱԹՍ-ներով համատեղ զորավարժության անցկացմանը, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Այս զորավարժություններում փորձարկվելու են նոր անօդաչու թռչող սարքեր, որոնք արտադրվել են ԻԻՀ-ի բանակի մասնագետների, ՊՆ արդյունաբերության ստորաբաժանման և երկրի գիտելիքահենք ընկերությունների համագործակցությամբ»։
Ծովակալ Սայարին հավելել է.«Այս զորավարժության ընթացքում փորձարկվելու և գնահատվելու են զենքերի ճշգրտությունն ու հզորությունը, թռիչքի շարունակականության աստիճանը, ուղղորդման և կառավարման համակարգերի հնարավորությունները և ԱԹՍ-ների մարտական հնարավորությունները»:
Նշելով, որ զորավարժությանը մասնակցում են ավելի քան150 ԱԹՍ-ներ, ծովակալ Սայարին ասել է.«Այս ԱԹՍ-ները գործողություններ են իրականացնում հետախուզական, պահպանական և մարտական առաջադրանքներով»:
Նա հստակեցրել է.«Ներկա իրավիճակում հակահրթիռային, կիբեր և անօդաչու թռչող սարքերի պաշտպանության ոլորտում նոր տեխնոլոգիաների կարիք կա, և Իրանի բանակը կատարելագործել է իր հնարավորություններն այդ ոլորտներում»։