Կանցկացվի Իրանի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժություն
https://parstoday.ir/hy/news/iran-i180166-Կանցկացվի_Իրանի_բանակի_1401թ._ԱԹՍ_ների_համատեղ_զորավարժություն
Չորեքշաբթի օրվանից, չորս բանակային ուժերի ներկայությամբ կանցկացվեն Իրանի բանակի 1401թ ԱԹՍ-ների զորավարժությունները: Այս մասին տեղեկացրել է ԻԻՀ-ի բանակի համակարգողի տեղակալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2022 14:55 Asia/Tehran
  • Կանցկացվի Իրանի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժություն

Չորեքշաբթի օրվանից, չորս բանակային ուժերի ներկայությամբ կանցկացվեն Իրանի բանակի 1401թ ԱԹՍ-ների զորավարժությունները: Այս մասին տեղեկացրել է ԻԻՀ-ի բանակի համակարգողի տեղակալը:

Անդրադառնալով Իրանում բանակի 1401թ. ԱԹՍ-ներով համատեղ զորավարժության անցկացմանը, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Այս զորավարժություններում փորձարկվելու են նոր անօդաչու թռչող սարքեր, որոնք արտադրվել են ԻԻՀ-ի բանակի մասնագետների, ՊՆ արդյունաբերության ստորաբաժանման և երկրի գիտելիքահենք ընկերությունների համագործակցությամբ»։

Ծովակալ Սայարին հավելել է.«Այս զորավարժության ընթացքում փորձարկվելու և գնահատվելու են զենքերի ճշգրտությունն ու հզորությունը, թռիչքի շարունակականության աստիճանը, ուղղորդման և կառավարման համակարգերի հնարավորությունները և ԱԹՍ-ների մարտական ​​հնարավորությունները»:

Նշելով, որ  զորավարժությանը մասնակցում են ավելի քան150 ԱԹՍ-ներ, ծովակալ Սայարին ասել է.«Այս ԱԹՍ-ները գործողություններ են իրականացնում  հետախուզական, պահպանական և մարտական ​​առաջադրանքներով»:

Նա հստակեցրել է.«Ներկա իրավիճակում հակահրթիռային, կիբեր և անօդաչու թռչող սարքերի պաշտպանության ոլորտում նոր տեխնոլոգիաների կարիք կա, և Իրանի բանակը կատարելագործել է իր հնարավորություններն այդ ոլորտներում»։