Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացման անհրաժեշտությունը
ԻԻՀ առաջին փոխնախագահը Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական է որակել և ընգծել Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացման համար Թեհրան-Մոսկվա համագործակցության ընդլայնման անհրաժեծտությունը:
Հինգշաբթի օրը ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Մոխբերն ասել է.«Իրանն ու Ռուսաստանը հարաբերությունները զարգացնելու հսկայական կարողություններ ունեն և կարող են բարելավել հարաբերությունների մակարդակը էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, արդյունաբերության և պարենային անվտանգության տարբեր ոլորտներում»:
Նա ընդգծել է Թեհրան-Մոսկվա համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացման համար և հավելել.«Այս նախագիծը կարող է հանգեցնել համագործակցության զարգացմանը տրանսպորտի և տարանցման ոլորտում»:
ԻԻՀ առաջին փոխնախագահը կարևորել է երկու երկրների ազգային արժույթի օգտագործումը Թեհրանի և Մոսկվայի միջև առևտրային փոխանակումներում և բարձր է գնահատել Ռուսաստանի դիրքորոշումն Իրանի միջուկային բանակցությունների հարցում և անդամակցությունը Շանհայում:
Իգոր Լևիտինը արդյունավետ և կարևոր է համարել Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի իրականացումը երկու երկրների միջև տարանցիկ համագործակցության զարգացման գործում և հավելել. «Այս պլանի իրագործմամբ Ռուսաստանի փոխադրումների և տարանցման մեծ մասը կարող է իրականացվել այս ճանապարհով»: