Իրանում շահագործման է հանձնվել առաջին բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i180350-Իրանում_շահագործման_է_հանձնվել_առաջին_բազմաֆունկցիոնալ_գամմա_ճառագայթման_համակարգը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայացրել է իր վերջին ձեռքբերումը՝ բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2022 13:38 Asia/Tehran
  • Իրանում շահագործման է հանձնվել  առաջին բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայացրել է իր վերջին ձեռքբերումը՝ բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը:

Դյուրակիր գամմա ճառագայթման համակարգը, որը կառուցվել է Արևելյան Ատրպատական նահանգի Բոնաբ համալիրում՝ երկրի առաջին ճառագայթային տեխնոլոգիաների ավանում, հինգշաբթի օրը, Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ շահագործման է հանձնվել։

Բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը օգտագործվում է հացահատիկի և հատիկաընդեղենային արտադրանքի ճառագայթման և սննդամթերքը ոչնչացնող միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով:

Նշելով, որ համակարգը նախագծվել է գյուղատնտեսական արտադրանքի համար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Փեժման Շիրմարդին ասել է.«Դրական քայլեր են իրականացվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում, և այս համակարգի շահագործմամբ հնարավոր է 30 տոկոսով կանխել գյուղմթերքի ոչնչացումը»: