Իրանում շահագործման է հանձնվել առաջին բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայացրել է իր վերջին ձեռքբերումը՝ բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը:
Դյուրակիր գամմա ճառագայթման համակարգը, որը կառուցվել է Արևելյան Ատրպատական նահանգի Բոնաբ համալիրում՝ երկրի առաջին ճառագայթային տեխնոլոգիաների ավանում, հինգշաբթի օրը, Իրանի փոխնախագահ և ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի ներկայությամբ շահագործման է հանձնվել։
Բազմաֆունկցիոնալ գամմա ճառագայթման համակարգը օգտագործվում է հացահատիկի և հատիկաընդեղենային արտադրանքի ճառագայթման և սննդամթերքը ոչնչացնող միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով:
Նշելով, որ համակարգը նախագծվել է գյուղատնտեսական արտադրանքի համար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Փեժման Շիրմարդին ասել է.«Դրական քայլեր են իրականացվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում, և այս համակարգի շահագործմամբ հնարավոր է 30 տոկոսով կանխել գյուղմթերքի ոչնչացումը»: