Իրանի բանակի կողմից ԱԹՍ-ների արտադրության հարաճուն զարգացումը
նշելով որ Իրանի բանակը բարձր արագությամբ ձեռք է բերում նոր տեխնոլոգիաներ Իրանի բանակի օդուժի հրամանատարն ասել է.«Իրանի բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժության ընթացքում հպարտանում ենք մեր բանակով»:
Չորեքշաբթի օրը, Իրանի ողջ տարածքում մեկնարկել է բանակի 1401թ. ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունը:
Իրանի բանակի օդուժի ՀՕՊ ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդն ասել է.«Աշխարհում վերջին պատերազմներում ապացուցվել է, որ ԱԹՍ-ները կարող են շատ արդյունավետ լինել, հետեւաբար ԻԻՀ-ի բանակը մուտք է գործել այս ասպարեզ»:
Նշելով որ ապագայում շատ առաջադիմություններ ենք ունենալու ԱԹՍ-ների ոլորտում գեներալ Սաբահիֆարդն ասել է.«Այս զորավարժության ընթացքում մենք նոր խնդիրներ կատարեցինք, օրինակ՝ անօդաչու թռչող սարքով օդային հետապնդում»: