Էսլամի. Իրանը կդառնա ատոմակայանների նախագծման և կառուցման կենտրոն
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, ԻԻՀ Բենաբ քաղաքում գամմա ճառագայթման համակարգի շնորհանդեսի արարողության ժամանակ ասել է.
«Այսօր աշխարհը կանգնած է վառելիքի և վառելիքի ճգնաժամի առաջ, և գրեթե բոլոր, հատկապես՝ եվրոպական երկրները, ատոմակայաններ ենկառուցում: Մենք երկար տարիներ անտեսել ենք այդ հնարավորությունը, սակայն հիմա պետք է իրականացնենք. այս ծրագիրը, որպեսզի երկիրը դառնա ատոմակայանների կառուցման և նախագծման բևեռներից մեկը»։
Նշելով, որ շարժական գամմա ճառագայթման համակարգը կիրառվում է սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների պահպանման ոլորտում, Էսլամին ասել է.«Դյուրակիր գամմա ճառագայթման համակարգը կիրառվում է սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքները վնասատուներից պաշտպանելու և դրանց պահպանման ժամկետը երակարացնելու նպատակով: Դա թույլ է տալիս մոտ 30%-ով կրճատել գյուղատնտեսության ոլորտի թափոնները»:
Խոսելով նման համակարգերի անհրաժեշտության, ինչպես նաև այս ոլորտում կազմակերպության ծրագրերի մասին, Էսլամին ասել է. «Նախատեսվում է մինչև հաջորդ տարի 12 շրջանում տեղադրել մոտ 12 համակարգ»։