Ղալիբաֆ. Իրանի պաշտպանական տեխնիկան նպաստել է զսպման ուժի ամրապնդմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i180496-Ղալիբաֆ._Իրանի_պաշտպանական_տեխնիկան_նպաստել_է_զսպման_ուժի_ամրապնդմանը
Նշելով, որ Իրանի պաշտպանական տեխնիկան նպաստել է երկրի զսպման ուժի ամրապնդմանն Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ինքնաբավությունը բերում է արժանապատվություն և բարգավաճում և բարձրացնում է ազգային վստահությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2022 14:14 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանի պաշտպանական տեխնիկան նպաստել է զսպման ուժի ամրապնդմանը

Նշելով, որ Իրանի պաշտպանական տեխնիկան նպաստել է երկրի զսպման ուժի ամրապնդմանն Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ինքնաբավությունը բերում է արժանապատվություն և բարգավաճում և բարձրացնում է ազգային վստահությունը»:

Շաբաթ օրը Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանում Իրանի պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի այսօրվա ջանքերը զսպման և պատերազմները կանխելու երաշխիք են:

Նա նշել է.«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինան խաղաղություն և կայունություն հաստատելն է և ճնշվածներին պաշտպանելը: Մենք այլ երկրների նկատմամբ տարածքային հավակնություն չունենք, բայց  ուժեղ պատասխան կտանք ցանկացած չարիքի և ագրեսիայի: Եվ պաշտպանական արդյունաբերության շարժումը խոստումնալից քայլ է»։

Ղալիբաֆը հայտարարել է, որ զսպող ուժը, պաշտպանական և ռազմական հզորությունը մեծացնելու և  ագրեսիային արձագանքելու համար Իրանին անհրաժեշտ է կոշտ, փափուկ և խելացի ուժ, հավելեով.«Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄՆ գիտեն, որ Իսլամական Իրանի մեծությունը համակարգի և ժողովրդի խորը կապի մեջ է»:

Իրանի պաշտպանունակությունը զգալիորեն աճել է։