Ղալիբաֆ. Իրանի պաշտպանական տեխնիկան նպաստել է զսպման ուժի ամրապնդմանը
Նշելով, որ Իրանի պաշտպանական տեխնիկան նպաստել է երկրի զսպման ուժի ամրապնդմանն Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ինքնաբավությունը բերում է արժանապատվություն և բարգավաճում և բարձրացնում է ազգային վստահությունը»:
Շաբաթ օրը Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանում Իրանի պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի այսօրվա ջանքերը զսպման և պատերազմները կանխելու երաշխիք են:
Նա նշել է.«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական դոկտրինան խաղաղություն և կայունություն հաստատելն է և ճնշվածներին պաշտպանելը: Մենք այլ երկրների նկատմամբ տարածքային հավակնություն չունենք, բայց ուժեղ պատասխան կտանք ցանկացած չարիքի և ագրեսիայի: Եվ պաշտպանական արդյունաբերության շարժումը խոստումնալից քայլ է»։
Ղալիբաֆը հայտարարել է, որ զսպող ուժը, պաշտպանական և ռազմական հզորությունը մեծացնելու և ագրեսիային արձագանքելու համար Իրանին անհրաժեշտ է կոշտ, փափուկ և խելացի ուժ, հավելեով.«Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ գիտեն, որ Իսլամական Իրանի մեծությունը համակարգի և ժողովրդի խորը կապի մեջ է»:
Իրանի պաշտպանունակությունը զգալիորեն աճել է։