Դեպի Հայաստան Իրանի արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/iran-i180770-Դեպի_Հայաստան_Իրանի_արտահանման_ծավալներն_աճել_են_20_տոկոսով
ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ դեպի Հայաստան Իրանի արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 31, 2022 07:59 Asia/Tehran
  • Դեպի Հայաստան Իրանի արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով

ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպությունը հայտարարել է, որ դեպի Հայաստան Իրանի արտահանման ծավալներն աճել են 20 տոկոսով:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ռուսաստանի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլահ Խարմալին ասել է. «Իրանական ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին (2022թ. մարտի կեսերից հուլիսի կեսերին) Իրանի արտահանումը Հայաստան կազմել է մոտ 115 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով»:

Նշելով, որ Հայաստանը կարևոր դեր ունի դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտքի համար,  Խարմալին հավելել է. «Հայաստանն Իրանի հյուսիսային հարևանն է և ԵԱՏՄ անդամ: Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների մուտքի դարպաս։ դեպի Եվրասիա»։

Նա նշել է, որ Իրանից Հայաստան են արտահանվում այնպիսի ապրանքներ, ինչպես ամրաններ, բիտում, պողպատ, սննդամթերք, նավթաքիմիական արտադրանք, շինարարական ապրանքներ:

Խարմալին հավելել է. «Հայաստանում առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի 2 հա տարածք զբաղեցնող Իրանի առևտրի կենտրոնը»:

Նշենք, որ այս տարի Իրանից Հայաստան են գործուղվել բժշկական եւ դեղագործական ապրանքների և սարքավորումների ոլորտում ակտիվ երկու առևտրային պատվիրակություններ: