Սեպտեմբեր 01, 2022 17:40 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերի. Իրանը ռազմական համագործակցության ընդլայնման հարցում սահմանափակում չունի

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Իրանի դեմ զենքի մատակարարման էմբարգոն չեղարկվելուց հետո, Իրանի ռազմական համագործակցության ընդլայնման համար սահմանափակում չկա»։

Հինգշաբթի օրը Թեհրանում Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Զահիր Ահմադի հետ հանդիպման ժամանակ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին ցավ է հայտնել Պակիստանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ  և ասել. «Իրանը հնարավորինս կօգնի Պակիստանին՝ ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ  շուրջ մեկուկես տարի է ՄԱԿ-ի զենքի էմբարգոն չեղարկվել է և  Իրանը որևէ սահմանափակում չունի այդ ոլորտում համագործակցությունը Պակիստանի հետ ընդլայնելու համար: 

Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Զահիր Ահմադն ասել է. «Իսլամաբադը միշտ ցանկացել է ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ»։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահդիի հրավերով Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Զահիր Ահմեդ Բաբարն այցելել է Թեհրան։

Պիտակ