Իրանի նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով
https://parstoday.ir/hy/news/iran-i180940-Իրանի_նավթի_արդյունահանման_հզորությունն_աճել_է_200_հազար_բարելով
Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է. «Նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 07:30 Asia/Tehran
  • Իրանի նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով

Իրանի նավթի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է. «Նավթի արդյունահանման հզորությունն աճել է 200 հազար բարելով»:

 Մոհսեն Խոջսաթեմեհրը նշել է, որ Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, նավթի արդյունահանման հզորությունն անցյալ տարվա վերջին վերադարձել է նախապատժամիջոցային մակարդակին:

Նա հավելել է. «Նավթի արդյունահանման հզորությունն այժմ կազմում է օրական 3,838,000 բարել, որը մինչև տարեվերջ կահսնի օրական 4,380,000 բարելի»։

Անդրադառնալով նավթի արտահանման ծավալների աճին, Խոջասթեմեհրը ասել է. «Նավթի արդյունահանման հզորությունների ավելացման շնորհիվ հնարավոր է ըստ պահանջարկի, ավելացնել նաև դեպի միջազգային շուկաներ արտահանման ծավալները»: 

Նրա խոսքով. «Սա լավագույն հնարավորությունն է, որպեսզի միջազգային համապատասխան պայմանների առկայության պայմաններում մենք կարողանանք էապես մեծացնել արտահանումը և առավելագույն հզորությամբ վերադառնալ համաշխարհային շուկաներ»: