Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Վիեննայի բանակցությունների վերջին վիճակը
https://parstoday.ir/hy/news/iran-i180980-Իրանի_և_Օմանի_արտգործնախարարները_քննարկել_են_Վիեննայի_բանակցությունների_վերջին_վիճակը
Օմանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարն ընդգծել է լավ, կայուն և ամուր համաձայնության հասնելու Իրանի կամքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2022 12:43 Asia/Tehran
  • Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Վիեննայի բանակցությունների վերջին վիճակը

Օմանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարն ընդգծել է լավ, կայուն և ամուր համաձայնության հասնելու Իրանի կամքը։

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Օմանի ԱԳ նախարար Բադր Աբուսաիդին ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պատժամիջոցների վերացման շուրջ  բանակցությունների վերջին վիճակը:

Իրանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով Օմանին,  Բադր Ալբուսաիդին տեղեկացրել է Իրանի կողմից ԵՄ համակարգողին ուղարկված պատասխան նամակի մասին։

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կամքը՝ հասնելու լավ, կայուն և ամուր համաձայնության։

Օմանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Վիեննայի բանակցությունները բոլոր կողմերի համագործակցությամբ կհասնեն ցանկալի արդյունքի։