Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Վիեննայի բանակցությունների վերջին վիճակը
Օմանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարն ընդգծել է լավ, կայուն և ամուր համաձայնության հասնելու Իրանի կամքը։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Օմանի ԱԳ նախարար Բադր Աբուսաիդին ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին վիճակը:
Իրանի արտաքին գործերի նախարարը, շնորհակալություն հայտնելով Օմանին, Բադր Ալբուսաիդին տեղեկացրել է Իրանի կողմից ԵՄ համակարգողին ուղարկված պատասխան նամակի մասին։
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կամքը՝ հասնելու լավ, կայուն և ամուր համաձայնության։
Օմանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Վիեննայի բանակցությունները բոլոր կողմերի համագործակցությամբ կհասնեն ցանկալի արդյունքի։