ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Պատժամիջոցների ամբողջական չեղարկումը միջուկային բանակցությունների հիմնական նպատակն է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Պատժամիջոցների ամբողջական չեղարկումը Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունների հիմնական նպատակն է»:
Նասեր Քանանի Չաֆին երկուշաբթի օրը կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ բանակցություններում Իրանի արտաքին գործերի նախարարության ամենակարեւոր նպատակը երաշխիքներ ստանալն է:
Նա նշել է. «Ստորագրված ցանկացած համաձայնություն կարող է խախտվել, եթե երաշխիքներ չտրամադրվեն»:
Քանանին հավելել է. «Երաշխիքները վերաբերվուըմ են պատժամիջոցների չեղարկմանը, որպեսզի Իրանը կարողանա լիարժեք օգտվել տնտեսական օգուտներից, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քաղաքական գործողությունները կանխելը, քանի որ դա խանգարում է երկխոսությանը»:
Անդրադառնալով Իրաքի վերջին զարգացումներին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրաքում տեղի ունեցող գործընթացը կարևոր է Իրանի համար, և Իսլամական Հանրապետությունը երկխոսության կոչ է անում Իրաքի բոլոր քաղաքական հոսանքներին»։
Սիրիայում իրանական ուժերի վրա հարձակվելու Սիոնիստական ռեժիմի հայտարարության մասին Քանանի Չաֆին ասել է, որ ռեժիմի բոլոր գործողություններն անօրինական են, իսկ իրանական բազաների վրա հարձակման մասին հայտարարոթյունն անհիմն է:
Նա հավելել է, որ Սիրիայի ենթակառուցվածքների դեմ Սիոնիստական ռեժիմի անօրինական գործողությունները իրականացվում են ԱՄՆ աջակցությամբ։
Խոսելով էներգակիրների պակասի խնդիրը լուծելու վերաբերյալ Իրանին ուղղված եվրոպացիների խնդրանքի մասին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Բնականաբար, Իրանը՝ նավթի և գազի հարուստ պաշարներով, էներգիայի կարևոր աղբյուր է, և չնայած դաժան պատժամիջոցներին, պահպանել է իր ներկայությունը էներգետիկ շուկայում ու շարունակումէ էներգակիրների վաճառքը»
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին և էներգետիկայի ոլորտում եվրոպացիների խնդիրներին՝ իրանցի դիվանագետն ասել է. «Եթե Վիեննայում համաձայնություն ձեռք բերվի, Իրանը կարող է դառնալ եվրոպական երկրների էներգամատակարարման աղբյուրներից մեկը»։