Իրան. Մշակութային դիվանագիտությունը խաղաղության, հարևանության ու երկխոսության լավագույն գործիքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i181234-Իրան._Մշակութային_դիվանագիտությունը_խաղաղության_հարևանության_ու_երկխոսության_լավագույն_գործիքն_է
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության փոխնախարարն ասել է. «Մշակութային դիվանագիտությունը մարդկության լավագույն գործիքն է խաղաղության և բարիդրացիական երկխոսության համար, քանի որ սահմաններ չունի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2022 03:44 Asia/Tehran
  • Իրան. Մշակութային դիվանագիտությունը խաղաղության, հարևանության ու երկխոսության լավագույն գործիքն է

Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության փոխնախարարն ասել է. «Մշակութային դիվանագիտությունը մարդկության լավագույն գործիքն է խաղաղության և բարիդրացիական երկխոսության համար, քանի որ սահմաններ չունի»։

Մարիամ Ջալալի Դեհքորդին երկուշաբթի օրն Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում իրանական մշակույթի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է. «Իրանի մշակույթն արմատացած է ընտանիքում, ինչն առավելություն է  պարգևում Արևմուտքի հետ համեմատելիս»:

Նրա խոսքով. «Իսլամական համագործակցության կազմակերպության և ԷԿՕ-ի անդամ երկրները պետք է ամրապնդեն այդ հատկանիշները՝ հենվելով մշակութային ընդհանրության և բարիդրացիության վրա, մշակութային դիվանագիտության միջոցով խաղաղություն և բարեկամություն հաստատելու համար»:

Նշելով, որ համաշխարհային գրանցում ստացած ոլորտներից  299-ից 18-ը գրանցվել են Իրանի անունով, Դեհքորդին հավելել է. «Քիշ կղզին կարող է ներկայացնել Իրանի բոլոր շրջաններիի մշակույթը՝ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ»: