Իրան. Մշակութային դիվանագիտությունը խաղաղության, հարևանության ու երկխոսության լավագույն գործիքն է
Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության փոխնախարարն ասել է. «Մշակութային դիվանագիտությունը մարդկության լավագույն գործիքն է խաղաղության և բարիդրացիական երկխոսության համար, քանի որ սահմաններ չունի»։
Մարիամ Ջալալի Դեհքորդին երկուշաբթի օրն Իրանի հարավում գտնվող Քիշ կղզում իրանական մշակույթի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է. «Իրանի մշակույթն արմատացած է ընտանիքում, ինչն առավելություն է պարգևում Արևմուտքի հետ համեմատելիս»:
Նրա խոսքով. «Իսլամական համագործակցության կազմակերպության և ԷԿՕ-ի անդամ երկրները պետք է ամրապնդեն այդ հատկանիշները՝ հենվելով մշակութային ընդհանրության և բարիդրացիության վրա, մշակութային դիվանագիտության միջոցով խաղաղություն և բարեկամություն հաստատելու համար»:
Նշելով, որ համաշխարհային գրանցում ստացած ոլորտներից 299-ից 18-ը գրանցվել են Իրանի անունով, Դեհքորդին հավելել է. «Քիշ կղզին կարող է ներկայացնել Իրանի բոլոր շրջաններիի մշակույթը՝ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ»: