Քանանի Չաֆի. ԱՄՆ-ն ու Բրիտանիան Իրանին մեղադրելու պատճառ չունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i181434-Քանանի_Չաֆի._ԱՄՆ_ն_ու_Բրիտանիան_Իրանին_մեղադրելու_պատճառ_չունեն
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, հերքելով Ալբանիայի վրա Իրանի կիբերհարձակման մասին պնդումը, ասել է. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան չունեն որևէ հիմնավորում Իրանին նման մեղադրանքներ ներկայացնելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2022 10:25 Asia/Tehran
  • Քանանի Չաֆի. ԱՄՆ-ն ու Բրիտանիան Իրանին մեղադրելու պատճառ չունեն

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, հերքելով Ալբանիայի վրա Իրանի կիբերհարձակման մասին պնդումը, ասել է. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան չունեն որևէ հիմնավորում Իրանին նման մեղադրանքներ ներկայացնելու համար»։

Նասեր Քանանի Չաֆին, հինգշաբթի առավոտյան հերքել և խստորեն դատապարտել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության անհիմն մեղադրանքները՝ կապված Ալբանիայի դեմ կիբերհարձակման հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը, որոնք նախկինում լռել են Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքի, նույնիսկ միջուկային օբյեկտների դեմ բազմաթիվ կիբերհարձակումների դեմ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել են նման գործողություններին, իրավունք չունեն Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին նման մեղադրանքներ հնչեցնել:

Նախազգուշացնելով նման ծիծաղելի պատրվակներով Իրանի դեմ քաղաքական արկածախնդրության կապակցությամբ և ընդգծելով Իրանի լիակատար պատրաստակամությունը՝ վճռականորեն, անհապաղ պատասխանելու ցանկացած հնարավոր դավադրության,  Քանանի Չաֆին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես երկիր, որը բազմիցս ենթարկվել է կիբերհարձակումների, կիբերհարձակումների սպառնալիքի դեմ պայքարի պատասխանատու միջազգային ջանքերի կարևոր մասն է»։