ՇՀԿ անդամների հետ Իրանի ապրանքաշրջանառությունն աճել է 31 տոկոսով
Իրանի մաքսատան ներկայացուցիչը հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հետ Իրանի ապրանքաշրջանառության 31 տոկոս աճի մասին։
Այսօր շաբաթ, Իրանի մաքսատան ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է. «Վերջին 5 ամիսների ընթացքում Իրանի և ՇՀԿ անդամների միջև փոխանակվել է 21 միլիոն 415 հազար տոննա ապրանք՝ 17 միլիարդ 56 միլիոն դոլարի արժողությամբ, որը 31%-ով ավելի է, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։
Լաթիֆին հավելել է. «Իրանական ապրանքների արտահանման բաժինը ՇՀԿ անդամ երկրներում, այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 17 միլիոն 381 հազար տոննա ապրանք՝ 9,78 մլրդ դոլարի արժողությամբ և 10 տոկոս աճով»։
Իրանի մաքսատան ներկայացուցիչը ընդգծել է. «Չինաստանը, Հնդկաստանը, Աֆղանստանը, Պակիստանը և Ռուսաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները Իրանի արտահանման ուղղությունների առումով առաջինից հինգերորդ հորիզոնականներում են»։
Լաթիֆին նաև ասել է. «Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պակիստանը և Ղազախստանը այս հինգ ամիսների ընթացքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամներից՝ Իրանին ապրանքներ վաճառած առաջին հինգ երկրներն են»։