Քանանի. Իրանի նախագահի այցը Ուզբեկստան տարածաշրջանային ինտեգրման քաղաքականության ամրապնդման նպատակով է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է.«Իրանի նախագահի այցը Ուզբեկստան տարածաշրջանային ինտեգրման քաղաքականության ամրապնդման նպատակով է»:
Նասեր Քանանի Չաֆին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցն Ուզբեկստան, երկկողմ պաշտոնական հանդիպումները, ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու և այս կազմակերպությանը Իրանի մշտական անդամակցության փաստաթղթի ստորագրումը ևս մեկ կարևոր քայլ է «Հարևանության, մերձեցման և տարածաշրջանային ինտեգրման և խորացող բազմակողմանիության քաղաքականության» ուղղությամբ»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Իր արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակներն իրականացնելու և հարաբերությունները ընդլայնելու հարցում ԻԻՀ-ն գործում է դինամիկ, խելացի և հավասարակշռված: Իրանը հավատարիմ է պատժամիջոցների չեղարկման բանակցություններին, սակայն միևնույն ժամանակ չի սպասի ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձին»: