Սեպտեմբեր 15, 2022 16:58 Asia/Tehran
  • Հյուսիսային նավահանգիստներից բեռնափոխադրումների ծավալն աճել է 177 տոկոսով

Իրանի Նավահանգիստների և նավագնացության կազմակերպության գործադիր տնօրենը հայտնել է երկրի հյուսիսային նավահանգիստներից բեռնափոխադրումների 177 տոկոս աճի մասին։

Իրանի  Նավահանգիստների և նավագնացության կազմակերպության   գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆային ասել է.-«Որպես  Իրանի  հյուսիսային կարևորագույն նավահանգիստ  Գիլան նահանգում գտնվող Անզալի նավահանգստում ոչ նավթային ապրանքների փոխադրումների ծավալն  աճել է 277 տոկոսով, իսկ նավթամթերքներինը  100 տոկոսով»։

Նշելով, որ առևտրային նավահանգիստներում բեռնափոխադրումների աճը հասել է 177 տոկոսի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հավելել է.«Ներկայումս Անզալի նավահանգստում 7 նավ է կայանել, ևս 8 նավ գտնվում է խարիսխում, իսկ 4 նավ՝  դեպի այս նավահանգիստ տանող ճանապարհին»:

Ալի Աքբար Սաֆայիի խոսքով՝ բեռնափոխադրումների ծավալը նաև  զգալիորեն աճել է հյուսիսային այլ նավահանգիստներում։

Պիտակ