Իրանը պաշտոնապես դարձավ ՇՀԿ անդամ
(last modified Fri, 16 Sep 2022 13:07:26 GMT )
Սեպտեմբեր 16, 2022 17:37 Asia/Tehran

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովում, որը հյուրընկալում է Ուզբեկստանը, հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական անդամակցությունն այս կազմակերպությանը։

Ուրբաթ օրը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների 22-րդ գագաթնաժողովում, որը կայացել է  Ուզբեկստանը Սամարղանդ քաղաքում,  Ուզբեկստանի նախագահ Շոուքաթ Միրզաևը  պաշտոնապես հայտարարել է կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցության մասին։

Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը և   Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի ղեկավար Ռուսլան Միրզաևը  մասնակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովին։

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովն անցկացվում է ամեն տարի՝  տնտեսական ու քաղաքական բազմակողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով։

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահների և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ: Հանդիպումների ընթացքում նա նշել է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմքում հարևանների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումն է։