Իրանն ավելացրել է արտահանումը դեպի ՇՀԿ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան
Սեպտեմբեր 25, 2022 07:55 Asia/Tehran
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է դեպի ՇՀԿ անդամ երկրներ Իրանի արտահանման ծավալների ավելացման մասին։
Ալիռեզա Փեյման Փաքն ասել է. «Անցած տարի ՇՀԿ անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի, Պակիստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ առևտրային ոլորտի վերաբերյալ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել և Իրանի ակտիվ տնտեսական դիվանագիտության շնորհիվ, դեպի այդ երկրներ արտահանման ծավալներն աճել են»:
Փեյման Փաքը հավելել է. «Այս պահին մենք կարևոր քննարկումներ ունենք իրավական և երաշխիքային հարցերի շուրջ»:
Պիտակ