Ռուսաստանի սննդի միջազգային ցուցահանդեսում ամսնակցել են նաև իրանական ընկերություններ
Ռուս և եվրոպացի այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ռուսաստանում կայացած սննդի միաջզգային ցուցահանդեսում ներկայացված իրանական ապրանքների նկատմամբ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մոսկվայում անցկացված Worldfood 31-րդ սննդի միջազգային ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 700 ընկերություններ աշխարհի 25 երկրներից, այդ թվում՝ Իրանից:
Ցուցահանդեսին ներկա իրանական 23 ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը չոր մրգերի, մրգերի և բանջարեղենի, պիստակի, արմավի, բանջարեղենի և շաքարավազի, քաղցրավենիքի և շոկոլադի, խորտիկների, տպագրության և փաթեթավորման ոլորտներում:
Ցուցահանդեսը տևել է չորս օր: Իրանական ընկերություններն արտահանման պայմանագրեր են կնքել Ռուսաստանի մի շարք խոշոր առևտրային ցանցերի հետ: