Իրանի հարավ-արևմուտքում ոչնչացվել է զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորում
https://parstoday.ir/hy/news/iran-i183698-Իրանի_հարավ_արևմուտքում_ոչնչացվել_է_զենքի_և_զինամթերքի_մաքսանենգ_խմբավորում
Խուզեստան նահանգի ոստիկանապետը հայտարարել է զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորման ոչնչացման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 13:31 Asia/Tehran
  • Իրանի հարավ-արևմուտքում ոչնչացվել է զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորում

Խուզեստան նահանգի ոստիկանապետը հայտարարել է զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորման ոչնչացման մասին։

Խուզեստան նահանգի ոստիկանության հրամանատար բրիգադային գեներալ Սեյեդ Մոհամմադ Սալեհին ասել է.«Խուզեստանի և Սպահան նահանգի հետախուզական և անվտանգության ոստիկանությունը տեղեկացել է Խուզեստան նահանգում անապահովություն ստեղծելու նպատակով, Քուրդիստան նահանգի Բանե քաղաքից ռազմական զինամթերքի մեծ խմբաքանակի տեղափոխման մասին»:

Խուզեստան նահանգի ոստիկանության հրամանատարը հավելել է, որ մանրամասն գործողություն ծրագրելով և ոստիկանական միջոցառումներ իրականացնելով  ոստիկանության աշխատակիցները Խուզեստան նահանգի Անդիմշեք քաղաքում երկու մեքենաներով ձերբակալել են զենքի և զինամթերքի մաքսանենգ խմբավորման անդամներին։

Բրիգադային գեներալ Սալեհին ընդգծել է ոստիկանության վճռականությունը զենքի և զինամթերքի մաքսանենգների նկատմամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում:

Նա ասել է. «Ժողովրդի անվտանգությունը ոստիկանության կարմիր գիծն է, և այն խախտելու մտադրություն ունեցողների նկատմամբ խիստ և  օրենքի շրջանակում կվերաբերվենք»։