ԻԻՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները
Իրանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Ամիր Աբդոլլահյանը և Պեկկա Հավիստոն հեռախոսազրույցում քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները, ուկրաինական ճգնաժամը, Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններն այլ երկրների կողմից շահարկումը և Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությունը:
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Չնայած Ուկրաինային մի շարք երկրների կողմից ցուցաբերվող ռազմական աջակցությանն Իրանը զենք չի ուղարկել և չի պատրաստվում ուղարկել Ռուսատսան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու համար: Իրանը համոզված է, որ այս հակամարտության լուծումը միայն քաղաքական է»:
Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, Աբդոլլահյանն ասել է.«Մենք կարևորում ենք իրանցի կանանց իրավունքները: Կանայք այսօր կարևոր և արդյունավետ դերակատարություն ունեն ակադեմիական, գիտական, բժշկական, կրթական, վարչական և տեխնոլոգիական ոլորտներում»:
Նա հավելել է. «Մենք Սահմանադրության համաձայն աջակցում ենք երկրում տեղի ունեցող խաղաղ ցույցերին: Սակայն մի խումբ ռովարարներ, արտասահմանյան ԶԼՄ-ների դրդմամբ, անկարգություններ են հրահրել, որոնց ժամանակ մեծ վնաս է հասցվել հանրային գույքին և քաղաքացիների սեփականությանը: Նրանք նաև զենքով հարձակվել են քաղաքացինրի ու ոստիկանների վրա, ինչն անընդունելի է աշխարհի ցանկացած երկրում»:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգերսի վրա հարձակմանը և ինտերնետի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ազգային անվտանգության սպառնալիքի պատրվակով սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահի էջերի փակվելուն, Ամիր Աբդոլլահյանը հարց է տվել. «Եվրոպական Նախարարների խորհուրդն այդ ժամանակ մտահոգություն հայտնե՞ց»։
Հեռախոսազրույցում Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հավիստոն շնորհակալություն է հայտնել ՀԳՀԾ-իի բանակցությունների վերջին կարգավիճակը ներկայացնելու համար և հույս հայտնել, որ շուտով կողմերի միջև համաձայնություն ձեռք կբերվի։