Բարության մարգարեի տոնակատարություն Իրանի տարբեր շրջաններում
(last modified Fri, 14 Oct 2022 15:04:58 GMT )
Հոկտեմբեր 14, 2022 18:34 Asia/Tehran

Իրանի տարբեր շրջաններում Հազրաթ Մուհամմադ Մոստաֆայի և Իմամ Ջաֆար Սադեղի օրհնաբեր ծննդի տոնակատարություն է անցկացվել:

Գթասրտության Մարգարե Մոհամմադ Մուստաֆայի ծննդյան մեծ տոնակատարությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան տոնի հետ միաժամանակ, Իսլամական Իրանի տարբեր շրջաններում և Թեհրանի Վալիասր հրապարակում ժողովրդի ներկայությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, իսլամի Մմրգարեի ծննդյան մեծ տոնակատարությանը, որը տեղի ունեցավ Թեհրանում միասնության շաբաթվա առիթով և Սուրբ մարգարեի գերդաստանի սիրահարների մասնակցությամբ, ներկաներին ողջունեցին Թեհրանի քաղաքապետարանի տաղավարները, որոնք նաև հյուրասիրեցին ժողովրդին:

Տաղավարներից մեկում մաքրաբարոյության, հիջաբի և ընտանեկան ծրագրեր առանցքայնությամբ երթի ընթացքում բաժանվեցին մանկական դրոշներ և փուչիկներ, կատարվեցին մանկական ձեռքի աշխատանք և դիմահարդարում, որոնք ուրախ մթնոլորտ էին ստեղծում ընտանիքներում:

Մի շարք քաղաքացիներ ներկաներին բաժանեցին նաև իրենց ընծաները՝ քաղցրավենիքի և շոկոլադների տեսքով։

Այս արարողության ժամանակ Ահլ ալ-Բեյթի գովերգուները արտասանեցին իսլամի մարգարեի ծննդյան երգեր: