Թեհրանի Էվին բանտի հրդեհը մարվել է
(last modified Sun, 16 Oct 2022 07:48:35 GMT )
Հոկտեմբեր 16, 2022 11:18 Asia/Tehran

Իրանի Արդարադատության նախարարության մամուլի գրասենյակը հայտարարել է, որ Թեհրանի Էվին բանտի կարի արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

Ըստ այս հաղորդման՝ հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան՝  արտադրամասում  մի խումբ բանտարկյալների միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո։

Հրդեհից անմիջապես հետո գործի է դրվել բանտի կանոնակարգը՝ իրավիճակը վերահսկելու համար,  բանտում տեղակայված հրշեջ կայանն անմիջապես սկսել է հրդեհաշիջման աշխատանքները և հրդեհը մեկուսացվել է:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ բանտում իրավիճակը կայունացնելու համար,  օգնության են հասել ոստիկանները:

Բանտարկյալների միջև կոնֆլիկտը հարթվել է: