Տարանցման ավելացման առաջնահերթությամբ կավելանա Իրանի և Բելառուսի միջև երկկողմ տրանսպորտային փոխգործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i185410-Տարանցման_ավելացման_առաջնահերթությամբ_կավելանա_Իրանի_և_Բելառուսի_միջև_երկկողմ_տրանսպորտային_փոխգործակցությունը
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանսպորտի հարցերով տեղակալը հայտարարել է՝ տարանցման ավելացման առաջնահերթությամբ Իրանի և Բելառուսի միջև երկկողմ տրանսպորտային փոխգործակցության ավելացման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 16:56 Asia/Tehran
  • Տարանցման ավելացման առաջնահերթությամբ կավելանա Իրանի և Բելառուսի միջև երկկողմ տրանսպորտային փոխգործակցությունը

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տրանսպորտի հարցերով տեղակալը հայտարարել է՝ տարանցման ավելացման առաջնահերթությամբ Իրանի և Բելառուսի միջև երկկողմ տրանսպորտային փոխգործակցության ավելացման մասին։

Թեհրանում Բելառուսի տրանսպորտային պատվիրակության հանդիպմանը Շահրիար Աֆանդիզադեն ասելով, որ Իրանը համարվում է տարանցիկ խաչմերուկ, հավելել է. «Տրանսպորտում հիմնական քննարկումը վերաբերում է բեռների տարանցմանը, և բոլոր այն երկրները, որոնք գտնվում են Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա, փորձում են տարանցիկ բեռը տեղափոխել իրենց երկրի տարածքով»:

Աֆանդիզադեն ասել է. «Իրանը լավ հնարավորություններ ունի հյուսիս-հարավ միջանցքում, և երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը հարմար է արևելք-արևմուտք, ինչպես նաև հյուսիս-հարավ միջանցքի համար:

Աֆանդիզադեն ասել է. «Իրանը, Թեհրանում հանդիպում է անցկացրել Կենտրոնական Ասիայի երկրների, Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ, և այդ երկրների վերջնական նպատակը Հյուսիս-Հարավ միջանցքով տարեկան 15 միլիոն տոննա ապրանքների տարանցումն է»։