Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը բախվում է քաղաքա-տնտեսական լուրջ խնդիրների հետ
Նոյեմբեր 06, 2022 04:11 Asia/Tehran
Պաղեստինի ինքնավարության փոխարտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ Սիոնիստական ռեժիմը բռնազավթված տարածքների ներսում բախվում է բազմաշերտ տնտեսական ու քաղաքական խնդիրների հետ։
ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության համակարգողների խմբի առաջին հանդիպման շրջանակներում, Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի փոխնախարար Օմար Ավադուլլահը շաբաթ օրը Թեհրանում հանդիպել է Ամիր Աբդոլլահյանի հետ:
Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Պաղեստինի խնդիրը և Սիոնսիտկան ռեժիմի հանցագործությունները կարևոր հարցեր են, որոնց մասին խոսվել է նիստի բացման խոսքում և եզրափակիչ բանաձևում:
Հանդիպմանն Օմար Ավադուլլան բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:
Պիտակ