ՌԴ–ն կֆինանսավորի Իրանում խոշոր նավթատարի շինարարությունը. համաձայնագիր է ստորագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i186372-ՌԴ_ն_կֆինանսավորի_Իրանում_խոշոր_նավթատարի_շինարարությունը._համաձայնագիր_է_ստորագրվել
Ռուսաստանը կֆինանսավորի Իրանում 948 կիլոմետր երկարությամբ նավթատարի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2022 14:28 Asia/Tehran
  • ՌԴ–ն կֆինանսավորի Իրանում խոշոր նավթատարի շինարարությունը. համաձայնագիր է ստորագրվել

Ռուսաստանը կֆինանսավորի Իրանում 948 կիլոմետր երկարությամբ նավթատարի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Sina Energy Gostar Holding» ընկերության և ռուսական «Промсырьеимпорт»–ի միջև։

Ռաֆսանջանից մինչև Մաշհադ ձգվող նավթամուղի հզորությունները թույլ կտան օրական 150 հազար բարել նավթ մղել։

Խոշոր ենթակառուցվածքների կառուցումը կտևի չորս տարի։ Նախագծի արժեքի մասին չի հաղորդվում։