Իրանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի կտրուկ հայտարարություններին
(last modified Wed, 09 Nov 2022 04:47:48 GMT )
Նոյեմբեր 09, 2022 08:17 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի կտրուկ հայտարարություններին

Արձագանքելով Հայաստանին Իրանի աջակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ասել է. «Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Սակայն մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումը որևէ կերպ ուղղված չէ մյուս հարևանի դեմ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իր երկու հյուսիսային հարևանների երկարատև հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմաը, Նասեր Քանանին նշել է. «Թեհրանը մշտապես ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի  տարածքային ամբողջականության պահպանման և օրենքի ու միջազգային իրավունքի շրջանակներում երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ  Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ վերջին  զորավարժությունները ծրագրված են եղել նախապես և նախքան դրանց անցկացումը հարևանները պաշտոնապես տեղեկացվել են այդ մասին: 

Քանանին հավելել է. «Կովկասի խնդիրների լուծման ուղին անցնում է ոչ թե արտաքին ուժերի, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով: Իրանի ևս մեկ անգամ իր  պատրսատակամությունն է հայտնում՝ Թեհրանում երկկողմ, եռակողմ և վեցակողմ տարածաշրջանային նախաձեռնությունների միջոցով աջակցելու երկու հյուսիսային հարևանների միջև առկա խնդիրների լուծմանը»։