Իրվանի. Աֆղանստանում տիրող վիճակն արտաքին ռազմական միջամտության հետևանքն է
(last modified Fri, 11 Nov 2022 04:41:30 GMT )
Նոյեմբեր 11, 2022 08:11 Asia/Tehran
  • Իրվանի. Աֆղանստանում տիրող վիճակն արտաքին ռազմական միջամտության հետևանքն է

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանում տիրող վիճակն արտաքին ռազմական միջամտության հետևանքն է:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Գերմանիայի կողմից ներկայացված՝  Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձևը: Բանաձևին կողմ է քվեարկել 116 երկիր, այդ թվում՝ Իրանը:

ՄԱԿ-ում Իրանի  դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին, նշելով, որ  Աֆղանստանում ստեղծված քաղաքական և հումանիտար ծանր իրավիճակն արտաքին ռազմական միջամտության հետևանքն է, հավելել է. «Իրանը պահանջում է հետաքննել օկուպանտ ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, որոնք ներկայումս դադարեցվել են երկրների քաղաքական ճնշման պատճառով»։

Նա հավելել է. «Աֆղանստանի ապագան կախված է Սահմանադրության իրագործումից՝ բոլոր էթնիկ խմբերի, կրոնների և կանանց ու աղջիկների իրավունքների հարգման ու մասնակցության հիմամբ:

Մտահոգություն հայտնելով ահաբեկչության և օտարերկրյա գրոհայինների սպառնալիքի շարունակվելու կապակցությամբ, Իրավանին դատապարտել է կրթական և դիվանագիտական ​​կենտրոնների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները, նշելով. «Աշխարհը պետք է համոզվի, որ Աֆղանստանի  հողն ապահով ապաստարան չի լինելու ահաբեկչական խմբավորումների համար»։