Մեկնաբանություն- Ֆրանսիայի խորհրդարանի հակաիրանական բանաձևը՝ սադրիչ քայլ
(last modified Tue, 29 Nov 2022 08:21:59 GMT )
Նոյեմբեր 29, 2022 11:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ֆրանսիայի խորհրդարանի հակաիրանական բանաձևը՝ սադրիչ քայլ

Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդիրները խախտելով անկախ երկրների ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտության վերաբերյալ միջազգային օրենքները, Իրանի դեմ ոչ պարտադիր բանաձև են ընդունել, որում եվրոպական երկրներին առաջարկվում է ուժեղացնել ճնշումն Իրանի դեմ և իսլամական հանրապետությանը պարտադրել Մահսա Ամինիի մահվան մասին հետաքննությունների վերաբերյալ կատարել միջազգային հանձնառությունները:

149 կողմ և ոչ մի դեմ ձայնով վավերացված այս բանաձևում դատապարտելով իրենց կողմից այսպես ասած «անվտանգության ուժերի կողմից ընդդիմության ճնշումը»,  Ֆրանսիայի խորհրդարանը անկարգությունների դեմ Իրանի գործողություններն անվանել է «խոսքի ազատության անընդունելի խախտում»։ Իրանում վերջին անկարգությունների սկզբից ի վեր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միշտ փորձել է ինտերվենցիոն դիրքորոշումներ որդեգրելով հասարակական կարծիքը գրգռել Իրանի դեմ, և նույնիսկ միջուկային բանակցություններում համաձայնության հասնելու հնարավորությունը անվանել է «փխրուն»՝ վկայակոչելով անկարգությունները։ Իրան Մակրոնի պնդումները բարձրացվել են այն ժամանակ, երբ նա վերջերս հանդիպել էր հակաիրանական ընդդիմադիր գործիչների հետ՝ այսպես կոչված իմիջը պաշտոնականացնելու նպատակով։

Ֆրանսիացիներն այն պայմաններում են պնդում, որ հովանավորում են իրանցի կանանց իրավունքները, երբ ֆրանսիացի կանայք մյուս եվրոպական երկրների կանանց համեմատությամբ ամենավատ վիճակում են գտնվում և նրանց դեմ աննախադեպ բռնություն է կիրառվում: 

2022 թվականի օգոստոսի վերջին Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը մի զեկույցում հայտարարեց, որ 2021 թվականին 122 կին է սպանվել իրենց ամուսինների կողմից, ինչը 20%- ավելի շատ է 2020 թվականի համեմատությամբ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին ասում է.«Նրանք, ովքեր խոսում են Իրանում կանանց իրավունքների մասին, ինչու՞ չեն խոսում ԱՄՆ-ի կառավարության միակողմանի ատժամիջոցների և դրանք եվրոպական երկրների կողմից իրագործվելու մասին, և ինչու ուշադրություն չեն դարձրել, որ իրանցի կանայք ու երեխաները տուժում են դրանց հետևանքներից:

Մեկ այլ խնդիր է Ֆրանսիայում երեխաների շատ աննորմալ վիճակը, որին վերջերս անդրադարձել է Ֆրանսիայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF)՝ մանրամասն զեկույցի տեսքով։ Ըստ այս զեկույցի՝ յուրաքանչյուր հինգերորդ երեխայից ավելին ապրում է աղքատության շեմից ցածր, իսկ 42000 երեխա անօթևան է: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ցույց է տալիս, որ Էմանուել Մակրոնի կառավարությունը, որը միշտ հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, իհարկե, այլ երկրների համար,  ոչինչ չի անում սեփական երկրի քաղաքացիների, հատկապես երեխաների համար։ Իհարկե, բանտարկյալների վիճակը Ֆրանսիայում նույնպես հասել է ճգնաժամի սահմանագծին, այս տարի Ֆրանսիայում բանտարկյալների թիվն ավելացել է 70 հազարով, իսկ նրանց ընդհանուր թիվը հասել է ավելի քան 700 հազարի։ Եվրոպական երկրներից Ֆրանսիան ունի ամենաշատ բանտարկյալները՝ համեմատած իր բնակչության հետ: Իհարկե, Ֆրանսիայում մարդու իրավունքների խախտումները վերաբերում են նաև ներգաղթյալներին ու ապաստան հայցողներին, հատկապես՝ երկրի մահմեդական փոքրամասնությանը: Ի լրումն այս դեպքերի, սևամորթների նկատմամբ ոստիկանության համատարած խտրականությունն ու բռնությունը, իսլամաֆոբիա հրահրելը, աշխատողների համար դաժան և ոչ պատշաճ պայմանները, գենդերային և էթնիկական խտրականությունը տարբեր ոլորտներում, հատկապես աշխատանքի և կրթության, Ֆրանսիայում մարդու իրավունքների ոտնահարման այլ դեպքերից են: