Մեկնաբանություն՝ Իրանը քննադատել է Արևմուտքի երկակի ստանդարտներն ու դիրքորոշումները
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեկ քննադատել է մարդու իրավունքների և կանանց վերաբերյալ արևմտյան երկրների երկակի ստանդարտները և միջամտողական դիրքորոշումն Իրանի ներքին գործերի վերաբերյալ, նշելով, որ խռովարարները, ահաբեկիչները և բռնության հեղինակները պատասխանատվության կենթարկվեն։
Մահսա Ամինիի մահվան պատրվակով Իրանում վերջերս տեղի ունեցած խռովությունները, կրկին պատճառ դարձան, որ Իրանի թշնամիները իրավիճակն օգտագործեն երկրի ներքին գործերին միջամտելու և անկարգությունները սրելու համարշ: Այդ շրջանակում նարնք հնչեցնում են յուն, և Իրանի ահսցեին ուղղված քննադատություններ՝ խռովարարների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև կանանց վիճակի և մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Արևմուտքի այս մոտեցումն արժանացել է Իրանի սուր քննադատությանը:
Արևմուտքի կողմից Իրանում կանանց իրավունքները պաշտպանելու մասին հայտարարությունները հնչում են մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ը, որպես Արևմուտքի առաջնորդ, վերջին մի քանի տարիների ընթացքում ամենախիստ պատժամիջոցներն է կիրառել Իրանի ժողովրդի, այդ թվում՝ կանանց նկատմամբ և նույնիսկ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ու շարունակում է այս անմարդկային քաղաքականությունը: Իրանի քննադատությունը Արևմուտքի երկակի ստանդարտների և չափանիշների վերաբերյալ, հատկապես՝ խռովարարների և դիվերսիոնների դեմ մոտեցման կապակցությամբ, ինչպես նաև կանանց խնդրի հետ կապված, հնչել է՝ հաշվի առնելով այս ոլորտներում ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի վարած քաղաքականությունը:
Մինչդեռ արևմտյան երկրներից ոչ մեկն ընդդիմությանը թույլ չի տալիս դիվերսիոն գործողություններ իրականացնել կամ հասարակության մեջ անապահովություն ստեղծել: Սակայն նույն երկրները խստորեն քննադատում են Իրանի իրավապահների և կարգապահական ուժերի վերաբերմունքը անկարգությունների հեղինակների նկատմամբ և բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցնում Իրանի իրավապահ և անվտանգության կառույցների դեմ: Սակայն իրենք հստակ հայտարարում են նման դեպքերում կոշտ երաբերմունքի մասին և այդպես էլ վերաբերվում:
Դրա օրինակներն են Ֆրանսիայի ոստիկանության գործողությունները «Դեղին բաճկոնավորների» շարժման անդամների նկատմամբ և նրանց շարունակական ճնշումը, որի հետևանքով եղել են բազմաթիվ վիրավորներ և մի քանի զոհեր: Ինչպես նաև Գերմանիայի ոստիկանության կողմից վերջերս իրականացված լայնածավալ գործողությունը նեոնացիստական մի խմբի դեմ, որը հայտնի է որպես «Ռայխի քաղաքացիներ»: Խումբը ծրագրում էր գրավել խորհրդարանը և տապալել կառավարությունը:
Մյուս հարցը կանանց իրավունքների խնդիրն է, և այս անգամ ևս Արևմուտքը, Իրանում վերջին խռովությունների պատրվակով, թիրախավորել է Իսլամական Հանրապետությունը և հայտարարում է, թե Իրանում խախտվել են կանանց իրավունքները։ Իսկ ԱՄՆ-ն փորձում է ճնշում գործադրելով չեղարկել Իրանի անդամակցությունը ՄԱԿ-ի կանանց հանձնաժողովին: Եվ դա մի իրավիճակում, երբ բազմաթիվ փաստեր վկայում են, որ Իրանում իսլամական համակարգի հաստատումից մի քանի տասնամյակ անց, կանայք մեծ առաջընթաց են գրանցել գիտելիքի մակարդակի բարձրացման, հատկապես բարձրագույն կրթության, արտադրական, հետազոտական, արդյունաբերական, մշակութային և գեղարվեստական աշխատանքներում ներգրավվածության առումով, նաև խիստ ավելացել է նրանց մասնակցությունը քաղաքական ու սոցիալական ոլորտներում:
Մինչդեռ կանանց իրավունքների պաշտպանության հավակնորդ արևմտյան երկրներում կանանց իրավիճակը քննարկելիս պարզվում է, որ նրանք այդ երկրներում վատ իրավիճակում են և անտեսվում են նրանց իրավունքների խախտումները: Կանայք Արևմուտքում սեռական և ֆիզիկական բռնության հիմնական զոհերն են, և վիճակագրությունները ապացուցում են դա: Իրականում, կանայք Արևմուտքում համարվում են երկրորդ կարգի քաղաքացիներ, ում կյանքն ապահովված չէ և կառավարությունները չեն աջակցում նրանց: Բացի այդ, կայանք Արևմուտքում համարվում են տղամարդկանց կողմից օգտագործվող գործիք՞